Մոսկուայում մահափորձ է կատարուել Յապոնչիկի դէմ<br />


Մոսկուայում մահափորձ է կատարուել Յապոնչիկի դէմ

  • 29-07-2009 17:10:00   | Ռուսաստան  |  Միջազգային
 ՄՈՍԿՈՒԱ, 29 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: «Օրէնքով գող» Վեաչեսլաւ Իվանկովը, որ քրէական շրջանակներում լաւ յայտնի է Յապոնչիկ անունով, մահափորձի հետեւանքով երեքշաբթի երեկոյեան Մոսկուայի հիւսիսում վիրաւորուել է որովայնից, հաղորդում է ՌԻԱ-Նովոստին` վկայակոչելով քաղաքի իրավապահ մարմինների ներկայացուցչի: Ինչպէս պարզուել է, Իվանկովի վրայ կրակել են միանգամից երկու նշանառուներ: Արդիւնքում Իվանկովը վիրաւորուել է որովայնից եւ պահակախմբի ուղեկցութեամբ տեղափոխուել քաղաքի հիւանդանոցներից մէկը, որտեղ նրան շտապ վիրահատել են: Դեռ աւելին, պարզուել է, որ Յապոնչիկի դէմ մահափորձի յետեւում կարող են կանգնած լինել քրէական խմբաւորումներ, որոնք վերահսկում են խաղային բիզնեսը: Հիմնական վարկածը, որ առայժմ դիտարկում են օպերլիազորները, պատուիրուած սպանութիւնն է: Պատահարի հանգամանքների յետագայ ուսումնաիրության համար առգրաւուել են սրճարանի ճակատային մասում տեղադրուած տեսահսկման խցիկների տեսագրությունները:
  -   Միջազգային