ԱՄՆ-ի ֆինանսական հատուածին սպառնում է ճգնաժամի երկրորդ ալիքը
28-07-2009 18:04:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ամերիկեան բանկերին
սպառնում է ճգնաժամի երկրորդ ալիքը, որը կհրահրվի ոչ թէ
բնակարանային շուկայի, այլ առեւտրային անշարժ գոյքի շուկայի
փլուզմամբ, գրում է «Ֆորտունե» հանդէսը:
Ըստ ԱՄՆ-ի դաշնապետական ռեզերվային համակարգի տուեալների,
առեւտրային փոխառուները ԱՄՆ-ի բանկերին պարտք են 1,8 տրիլիոն
դոլար: Ռեցեսիան ուղղումներ է մտցրել նոր գրասենեակային շէնքեր եւ
առեւտրական սուպերմարկետներ կառուցողների ծրագրերում` թոյլ չտալով
նրանց շահոյթ ստանալ:
Տարուայ սկզբից ԱՄՆ-ում «պայթել է» ընդհանուր առմամբ 64 բանկ:
Ամբողջ 2008 թուականին, երբ բռնկեց ֆինանսական ճգնաժամը,
կործանվեցին ընդամէնը 25 ամերիկեան բանկեր, այդ թւում այնպիսի
գիգանտներ, ինչպիսին են Lehman Brothers-ը եւ Bear Stearns-ը:
Բանկային յատուածում ճգնաժամի երկրորդ ալիքին սպասում են եւ
Ռուսաստանում, ծայրայեղ դէպքում չեն բացառում դէպքերի նման
զարգացումը: Անցած շաբաթ տնտեսական զարգացման նախարարի տեղակալ
Անդրեյ Կլեպաչը յայտարարեց, որ այն բանկերին կարող է համակել
յաջորդ տարուայ սկզբին: Դրա պատճառ կդառնայ, փոխնախարարի կարծիքով,
վարկի կրճատումը եւ ձեռնարկութիւնների վճարունակութեան
վատթարացումը: