Վաճառքի է հանուել Մահաթմա Գանդիի տունը<br />


Վաճառքի է հանուել Մահաթմա Գանդիի տունը

  • 28-07-2009 18:02:00   |   |  Միջազգային
 ՊՐԵՏՈՐԻԱ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Վաճառքի է հանուել այն տունը Հարաւային Աֆրիկայում, որտեղ Մահաթմա Գանդին ապրել է անցած դարի սկզբին: Տան սեփականատիրուհին յայտնել է, որ իրեն չի յաջողուել գտնել կազմակերպութիւն, որը յանձն կառներ պահպանել տունը որպէս թանգարան, ուստի եւ վճռել է այն դնել բաց աճուրդի, հաղորդում է BBC-ն: Գանդին այդ տանն ապրել է երեք տարի սկսած 1907 թուականից, եւ հենց այդ շրջանում է հանգել առանց բռնութեան դիմադրութեան իր փիլիսոփայությանը: Հարաւային Աֆրիկայում նա անցկացրել է 21 տարի` աշխատելով իրաւաբան եւ մասնակցելով քաղաքական կեանքին: Նա հանդէս էր գալիս ի պաշտպանութիւն բրիտանական այդ գաղութի հնդիկ բնակչութեան քաղաքացիական իրաւունքների: Իր պայքարում Գանդին հասել է յաջողութեան դեռ մինչեւ Հնդկաստան վերադառնալը:
  -   Միջազգային