ԱՇԽԱԲԱԴ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Թուրքմենիայի նախագահ
Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը յայտարարել է, որ Աշխաբադը
շահագրգռուած է Մեծ Բրիտանիա գազի մատակարարմամբ:
Ինչպէս հաղորդում է «Թուրքմեն խաբարլարը» գործակալութիւնը,
Թուրքմենիայի նախագահ Ղուրբանղուլի Բերդիմուհամեդովը այդ
յայտարարութիւնն արել է թագաւորական ընտանիքի անդամ իշխան
Էնդրյուի հետ հանդիպման ժամանակ, որը միջազգային առեւտրի եւ
ներդրումների հարցերի գծով Մեծ Բրիտանիայի յատուկ դեսպանորդ է:
Թուրքմեն առաջնորդը նախկինում յայտնել էր «Նաբուկո» նախագիծը
գազով ապահովելու իր երկրի պատրաստակամութեան մասին: Աշխաբադը, որը
մայրուղային գազատարում վթարի պատճառով դադարեցրել է
գազամատակարարումները Գազպրոմին, մինչեւ տարեվերջ մտադիր է առաջին
գազը առաքել Չինաստան կառուցւող խողովակով: