Պարզուել է, թէ ով է Ջեքսոնին քնաբեր ներարկել<br />


Պարզուել է, թէ ով է Ջեքսոնին քնաբեր ներարկել

  • 28-07-2009 17:57:00   | ԱՄՆ  |  Միջազգային
 ՎԱՇԻՆԳՏՈՆ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայքլ Ջեքսոնի անձնական բժիշկ Կոնրադ Մյուրրեյը ուժեղ քնաբեր է ներարկել երգչին, ինչն էլ, ըստ հետաքննութեան տուեալների, պոպ-արքայի մահուան պատճառ է դարձել, հաղորդում է «Ասոշիեյթեդ պրեսը»` վկայակոչելով ոստիկանական անանուն աղբիւր: Կանխավ դոկտոր Մյուրրեյի փաստաբան Էդվարդ Չեռնոֆֆը «բացարձակ սուտ» էր համարել այն հաղորդումները, թէ բժիշկը մահուանից առաջ երգչին ուժեղ ցավազրկող է ներարկել: Ինչպէս պարզել են քննիչները, Ջեքսոնը կանոնաւոր պրոպոֆոլ քնաբեր է ընդունել երկու տարի շարունակ: Բժիշկն ամէն երեկո այդ դեղամիջոցի ներերակային ներարկում է արել երգչին քնելուց առաջ: Մայքլի մահուան օրը` յունիսի 25-ին, Կոնրադ Մյուրրեյը դարձեալ քնաբեր է ներարկել Ջեքսոնին: Ներկայ պահին թունաբանական փորձաքննության տուեալների հիման վրայ մասնագէտները կարծում են, որ պրոպոֆոլ քնաբերը դարձել է Մայքլ Ջեքսոնի սրտի կանգ առնելու պատճառ` հանգեցնելով երգչի մահվանը:
  -   Միջազգային