Ճապոնիայում ճգնաժամի պատճառով աճում է ինքնասպանութիւնների
թիւը
28-07-2009 17:56:00 | | Միջազգային
ՏՈԿԻՈ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Համաշխարհային տնտեսական
ճգնաժամի ազդեցութեամբ սոցիալական խնդիրների սրումը Ճապոնիայում
հանգեցրել է անձնասպանության դէպքերի թուի ռեկորդային աճի: Այդ
մասին են վկայում երկրի ոստիկանական գլխաւոր վարչութեան տուեալները:
Յունուարից մինչեւ յունիս Ճապոնիայում գրանցուել է 17076
ինքնասպանութիւն, այսինքն միանգամից 4,2 տոկոսով աւելի անցած
տարուայ նոյն ժամանակամիջոցի համեմատութեամբ: Բացասական միտումի
պահպանման դէպքում դեկտեմբերի վերջին այդ ցուցանիշով երկիրը կհասնի
նման վիճակագրութեան վարման վերջին 30 տարուայ մէջ ամենաբարձր
մակարդակին: Նախորդ ռեկորդը սահմանուել էր 2003 թուականին, երբ
Ճապոնիայում ինքնասպանութիւն էր գործել 34427 մարդ: