Աթէնքում հրկիզվել են քաղաքական կուսակցութիւնների շտաբները
28-07-2009 17:55:00 | | Միջազգային
ԱԹԷՆՔ, 28 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անյայտ անձինք անցած գիշեր
Աթէնքում հրդեհել են Յունաստանի քաղաքական կուսակցութիւնների եօթ
գրասենեակ, հաղորդել է ոստիկանութիւնը: Տուժել են կառավարող «Նոր
դեմոկրատիա» կուսակցութեան, ՊԱՍՕԿ ընդդիմադիր սոցիալիստական
շարժման եւ ԼԱՕՍ ուլտրա-աջ կուսակցութեան շրջանային
բաժանմունքները:
Անյայտ անձինք բոցավառող խառնուրդով շշեր են նետել շէնքերի
վրայ կամ կրակի մատնել գազաբալոններով պատրաստուած ինքնաշէն
պայթուցիկ սարքերի օգնութեամբ: Շենքերին պատճառուել է նիւթական
վնաս, տուժողներ չեն եղել:
Հրկիզումների աշխարհագրութիւնը ներառում է Աթէնքը կենտրոնը,
արեւմտյան եւ հիւսիսային արուարձանները, ինչպէս նաեւ Պիրեյ
նաւահանգիստը: Բոլոր հրկիզումները տեղի են ունեցել քսան րոպեի
ընթացքում տեղական ժամանակով գիշերուայ ժամը մօտ երեքին:
Ոչ ոք չի ստանձնել այդ յարձակման պատասխանատւութիւնը: