Հարաւային Կորեայի նախագահի կարծիքով, իր երկիրը առաջինը
կյաղթահարի համաշխարհային ճգնաժամը
27-07-2009 17:01:00 | | Միջազգային
ՍԵՈՒԼ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Հարաւային Կորեայի նախագահ
Լի Մեն Բաքի կարծիքով, աշխարհում իր երկիրը կարող է առաջինը
յաղթահարել համաշխարհային տնտեսութեան խնդիրները:
«Ես ենթադրում եմ, որ մեզ դեռ հարկ է որոշ ջանքեր գործադրել
աճ ապահովելու համար, սակայն միանգամայն վստահ եմ, որ մենք կարող
ենք վերականգնվել աշխարհի ցանկացած այլ երկրից աւելի վաղ: Ես չեմ
ուզում ասել, թէ յատկապէս երբ դա տեղի կունենայ, բայց կարծում եմ,
որ դրական տեղաշարժ իրադրութեան մէջ մեր քաղաքացիները կզգան
բոլորից աւելի վաղ»,- յայտարարել է Լի Մեն Բաքը: