Ռուսաստանը ԱՄՆ-ի ձեռնարկութիւններին սպառնում է
պատժամիջոցներով
27-07-2009 16:59:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռուսաստանը պատժամիջոցներ
կը կիրառի ԱՄՆ-ի ձեռնարկութիւնների դէմ, եթէ նրանք զէնք վաճառեն
Վրաստանին: Այս մասին յայտարարել է ՆԱՏՕ-ին առընթեր Ռուսաստանի
մշտական ներկայացուցիչ Դմիտրի Ռոգոզինը:
«Մեր նախագահը հրամանագիր է արձակել այն առնչութեամբ, որ
Ռուսաստանը պատժամիջոցներ կսահմանի արտասահմանեան այն
ձեռնարկութիւնների նկատմամբ, որոնք կշարունակեն զբաղուել Վրաստանի
ռազմականացմամբ... Այդ հրամանագիրը ոչ մի բացառութիւն չունի, եւ
եթէ ապացուցուի, որ ինչ-որ արտադրող Արկտիկայում թէ Ամերիկայում
զբաղւում է յարձակողական սպառազինութիւնների մատակարարմամբ,
անկասկած, դա ենթակայ կլինի այդ հրամանագրի գործողութեան»,- ասել է
Ռոգոզինը: