Հնդկաստանը ջուրն է իջեցրել առաջին ատոմային սուզանավը
27-07-2009 16:53:00 | | Միջազգային
ԴԵԼԻ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 26-ին Հնդկաստանը
ջուրն է իջեցրել երկրի պատմութեան մէջ առաջին ատոմային սուզանավը:
Վիշակհապաթնամա քաղաքում կայացած հանդիսութեան ժամանակ հնդիկ
վարչապետ Մանմոհանոմ Սինգհոմը այդ իրադարձութիւնը համարել է
«պատմական փուլ» երկրի մարտունակութեան բարձրացման գործում,
հաղորդում է «Ֆրանսպրես» գործակալութիւնը:
6000-տոննանոց INS Arihant սուզանավը առաջինն է ծրագրուած 85
մվտ հզորութեամբ ռէակտորով հինգ սուզանավերից: Այն ընդունակ է ջրի
տակ զարգացնել 44 կմ/ժ արագութիւն եւ հաշուարկուած է 95 հոգանոց
անձնակազմի համար: Այն զինուած կլինի տորպեդներով եւ բալիստիկ
հրթիռներով: Հնդկաստանը դարձաւ վեցերորդն այն երկրների թւում,
որոնք ունեն սեփական ատոմային ստորջրյա նավատորմ: Այդ խմբի մէջ
մտնում են նաեւ Չինաստանը, Ֆրանսիան, ԱՄՆ-ը, Մեծ Բրիտանիան եւ
Ռուսաստանը: