Բերլուսկոնին մարմնավաճառուհուն առաջարկել է տեղ
Եվրախորհրդարանո՞ւմ
27-07-2009 16:51:00 | | Միջազգային
ՀՌՈՄ, 27 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մարմնավաճառուհի Պատրիցիա
դ'Ադդարիոն յայտարարել է, որ Իտալիայի կառավարութեան ղեկավար
Սիլվիո Բերլուսկոնին իրեն խոստացել է տեղ Եվրախորհրդարանում իր հետ
անցկացրած գիշերից յետոյ, հաղորդում է բրիտանական «Թայմս» թերթը:
Այդ խոստովանութիւնը նա արել է անցած շաբաթ այն
ձայնագրութեան հրապարակումից յետոյ, որ նա արել էր Բերլուսկոնիի հետ
իր մտերմիկ կապի պահին:
Բերլուսկոնին ի պատասխան այս պնդումներին յայտարարում է, որ
կեանքում երբեք չի օգտուել վճարովի սեռական ծառայութիւններից:
Նշենք, որ Իտալիայի կառավարութեան ղեկավարը խիստ
քննադատութեան է ենթարկուել քաղաքական փորձառություն չունեցող
բազմաթիւ գրաւիչ կանանց Եւրոպական խորհրդարան հասցնելու համար: