Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է ԱՄՆ սենատոր Ֆրանկ Փալոնէին
30-09-2019 16:05:01 | | Մամլո հաղորդագրություն
Սեպտեմբերի 30-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ, Կոնգրէսի հայկական հարցերով յանձնաժողովի համանախագահ Ֆրանկ Փալոնէին:
Նորին Սրբութիւնը, ողջունելով պրն. Ֆրանկ Փալոնէի հերթական այցը Մայր Աթոռ, գնահատանքով անդրադարձ կատարեց հայ-ամերիկեան յարաբերութիւնների ամրապնդման գործում վերջինիս ներդրած հետեւողական ջանքերին եւ Հայաստանի կողմից յաղթահարուող դժուարութիւնների նկատմամբ ցուցաբերած ուշադրութեանը:
Զրոյցի ընթացքում Ամենայն Հայոց Կաթողիկոսը եւ ԱՄՆ Կոնգրէսի հայկական հարցերով յանձնաժողովի համանախագահը խօսեցին Մերձաւոր Արեւելքում տիրող իրավիճակի եւ քրիստոնէական համայքների նուազման խնդրի մասին, ինչպէս նաեւ անդրադարձան ղարաբաղեան հակամարտութեան խաղաղ կարգաւորման ուղղութեամբ գործադրուող ջանքերին, Հայաստանի Հանրապետութեան առջեւ ծառացած մարտահրաւէրներին եւ Եկեղեցի-պետութիւն յարաբերութիւններին:
Վերջում Ամենայն Հայոց Կաթողիկոսն արդիւնաւոր առաքելութիւն մաղթեց սենատորին: