Ռոստովի մարզում ՃՏՊ-ի զոհերի թիւը հասել է 21 մարդու
24-07-2009 17:31:00 | Ռուսաստան | Միջազգային
ԴՈՆԻ ՌՈՍՏՈՎ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ռոստովի մարզում
բենզատարի եւ աւտոբուսի բախման զոհ է դարձել, ըստ վերջին
տուեալների, 21 մարդ, յայտնել է ՌԴ ԱԻՆ Հարաւային տարածաշրջանային
կենտրոնի ներկայացուցիչը:
Աղէտը տեղի է ունեցել Մոսկուայի ժամանակով 12.48, Սամարսկոյե
գիւղի մօտակայքում: Աւտոբուսը շարժւում էր
Կուրգանինսկ-Տագանրոգ-Դոնի Ռոստով երթուղով: