ԵԱՀԿ. Ղրղզստանի ընտրութիւնները չեն համապատասխանում<br /> ստանդարտներին<br />


ԵԱՀԿ. Ղրղզստանի ընտրութիւնները չեն համապատասխանում
ստանդարտներին

  • 24-07-2009 17:30:00   |   |  Միջազգային
 ԲԻՇՔԷԿ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ղրղզստանի նախագահական ընտրութիւնները չեն համապատասխանում ԵԱՀԿ ստանդարտներին: Այս մասին, ինչպէս հաղորդում է «Ինտերֆաքսը», յայտարարել է ընտրութիւններում ԵԱՀԿ դիտորդական առաքելութեան ղեկավար, սենատոր Կոնսիլիո Դի Նինիոն: «Ղրղզստանի նախագահական ընտրութիւնները չէին համապատասխանում ԵԱՀԿ շրջանակում ընտրութիւնների անցկացման վերաբերեալ ընդունուած պարտաւորութիւններին»,- մամլոյ ասուլիսում յայտարարել է առաքելութեան ղեկավարը: Վերջին տուեալներով, Ղրղզստանի գործող նախագահ Կուրմանբեկ Բաքիեւը քուէաթերթիկների 61 տոկոսի հաշուարկից յետոյ հաւաքել է ձայների 86,33 տոկոսը, իսկ նրա մրցակից, միաւորուած ընդդիմութեան թեկնածու Ալմազբեկ Ատամբաեւին սատարել է ընտրողների 7,39 տոկոսը:
  -   Միջազգային