ՌԴ-ում շարունակում է բարձր մնալ ահաբեկչական սպառնալիքի
մակարդակը
24-07-2009 17:26:00 | Ռուսաստան | Միջազգային
ՄՈՍԿՈՒԱ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ծայրայեղական եւ
ահաբեկչական սպառնալիքի մակարդակը Ռուսաստանում մնում է բարձր,
յայտնել է ՌԴ նախագահի վարչակազմի ղեկավար Սերգեյ Նառիշկինը:
Նրա կարծիքով, այդպիսի հանցագործությունների դէմ պայքարի եւ
դրանց բացայայտման համար դեռեւս շատ բան է պէտք անել: