Մինսկը հոյս ունի վերականգնել դիւանագիտական<br /> յարաբերութիւնները ԱՄՆ-ի հետ<br />


Մինսկը հոյս ունի վերականգնել դիւանագիտական
յարաբերութիւնները ԱՄՆ-ի հետ

  • 24-07-2009 17:25:00   |   |  Միջազգային
ՄԻՆՍԿ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Բելոռուսիան պատրաստ է առաջինը զիջումների գնալ ԱՄՆ-ի հետ յարաբերութիւնների կարգաւորման հարցում` հոյս ունենալով, որ դրա դիմաց կվերացուեն սահմանուած պատժամիջոցները: «Ամերիկեան կողմից մենք սպասում ենք տնտեսական պատժամիջոցների վերացում: Դա կդիտուի ազդանշան փոխադարձ դիւանագիտական ներկայութեան լիարժէք վերականգնման համար»,- յայտարարել է Բելոռուսիայի նախագահ Ալեքսաննդր Լուկաշենկոն: Ըստ նրա, ԱՄՆ-ի նոր վարչակազմը ձգտում է աւելի պատասխանատու դիրք գրաւել փոփոխվող աշխարհում: «Յուսով եմ, այդ գործընթացը դրականօրէն կշոշափի եւ Բելոռուսիան: Մենք Ամերիկային առաջարկում ենք առարկայական կառուցողական երկխօսութիւն լայն շրջանակի հրատապ հարցերի շուրջ եւ պատրաստ ենք առաջինը ձեռք մեկնել փոխըմբռնման եւ վստահութեան մթնոլորտի վերականգնման համար»,- ընդգծել է Լուկաշենկոն:
  -   Միջազգային