Մայքլ Ջեքսոնի բժիշկը կասկածւում է չկանխամտածուած սպանութեան<br /> մէջ<br />


Մայքլ Ջեքսոնի բժիշկը կասկածւում է չկանխամտածուած սպանութեան
մէջ

  • 24-07-2009 17:15:00   | ԱՄՆ  |  Միջազգային
 ՎԱՇԻՆԳՏՈՆ, 24 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Խուզարկուները Մայքլ Ջեքսոնի մահուան հիմնական վարկածներից մէկը համարում են չկանխամտածուած սպանութիւնը: Այդ վարկածով գլխաւոր կասկածեալը հռչակաւոր երգչի անձնական սրտաբան Կոնրադ Մյուրրեյն է: Այս մասին հաղորդել է «Ֆոքս նիւս» ամերիկեան հեռուստաալիքը` վկայակոչելով իր տրամադրության տակ յայտնուած Մյուրրեյի Հիւստոնում (Տեխասի նահանգ) գտնուող գրասենեակի խուզարկութեան արտօնագիրը: Ինչպէս պնդում է հեռուստաալիքը, դատաւորի ստորագրած արտօնագրում ասւում է, որ իշխանութիւնները կարող են փնտրել «չկանխամտածուած սպանութեան ապացոյցներ հանդիսացող սեփականութիւն կամ առարկաներ, որոնք, իրենց հերթին, միտում ունեն ցոյց տալու, որ դոկտոր Կոնրադ Մյուրրեյը կատարել է վերոհիշյալ հանցագործութիւնը»: Կանխավ հաղորդուել էր, որ հյուստոնյան կլինիկաներից մէկում գտնուող Մյուրրեյի գրասենեակի խուզարկութեան օրդերը տրուել է հռչակաւոր երգչի դիահերձման նախնական արդիւնքների հիման վրայ: Փորձագէտների կարծիքով, Ջեքսոնի մահը կապուած է «Պրոպոֆոլ» ուժեղ ներգործութեան անզգայացուցչի գործածման հետ, որը թոյլատրւում է օգտագործել միայն բժշական հաստատութիւններում: Մյուրրեյի փաստաբան Էդվարդ Չեռնոֆը «բացարձակապէս սուտ» է համարել այն հաղորդումները, թէ բժիշկը մահից առաջ երգչին ներարկել է ուժեղ ցավազրկող:
  -   Միջազգային