Արգենտինայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանութեան եւ<br /> ցուցարարների միջեւ<br />


Արգենտինայում բախումներ են տեղի ունեցել ոստիկանութեան եւ
ցուցարարների միջեւ

  • 22-07-2009 16:35:00   |   |  Միջազգային
ԲՈՒԵՆՈՍ ԱՅՐԷՍ, 22 ՅՈՒԼԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Զանգվածային հուզումներ են տեղի ունենում արգենտինական Կորդոբա քաղաքում: Բանուորների բողոքի խաղաղ ցույցը վերաճել է բախումների ոստիկանութեան հետ: Հարիւրաւոր աշխատաւորներ տեղի իշխանութիւններից պահանջում էին, որպէսզի վերացվի վերջերս ընդունուած օրէնքը, համաձայն որի, գործատուն կարող է չվճարել արտաժամեայ աշխատանքի համար: Ակցիան աւարտուել է իսկական փողոցային մարտերով. ցուցարարները գրոհել են ոստիկանների վրայ, որոնք կրակել են ռետինէ գնդակներով: Կարգի պահապաններին յաջողուել է ձերբակալել 11 ամենաակտիւ ցուցարարների: Չնայած դրան, բողոքի ցույցերը դեռ շարունակւում են, հաղորդում է «Վեստին»:
  -   Միջազգային