Դավիթ Ղազարեանը բրոնզէ մեդալ նուաճեց ձիւդոյի Եւրոպայի
պատանեկան առաջնութիւնում
29-06-2009 20:10:00 | | Սպորտ
ԿՈՊԵՐ, 29 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 28-ին Սլովենիայի
Կոպեր քաղաքում աւարտուեց Եւրոպայի ձիւդոյի պատանեկան
առաջնութիւնը: Հայաստանի 7 պատուիրակներից առաւել յաջող հանդէս
եկաւ Դավիթ Ղազարեանը (60 կգ, Վանաձոր): Նա գրաւեց երրորդ տեղը եւ
պարգեւատրուեց բրոնզէ մեդալով: