Հայաստանի խճուղային հեծանվորդները հինգերորդ տեղը գրաւեցին
Թուրքիայի միջազգային մրցաշարում
23-06-2009 23:00:00 | | Սպորտ
ԿՈՒՆԻԱ, 23 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 21-ին Թուրքիայի
Կունիա քաղաքում աւարտուեց խճուղային հեծանվավազքի միջազգային
երիտասարդական մրցաշարը, որը բաղկացած էր 6 փուլից եւ ձգւում էր
480 կմ:
Հայաստանի հեծանվորդներից մրցաշարում լաւագոյնը Արամ
Մելիքյանն էր. նա 5-րդն էր երրորդ (46 կմ) եւ վեցերորդ (78 կմ)
փուլերում:
Ութ երկրների 14 թիմերի պայքարում Հայաստանի հաւաքականը
ընդհանուր հաշուարկում գրաւեց 5-րդ տեղը, իրենից առաջ թողնելով
Ղազախստանի, Բուլղարիայի, Թուրքիայի եւ Սիրիայի թիմերին: Վրաստանի
թիմը 7-րդն էր, իսկ Ադրբեջանինը` 13-րդը: