Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած ամենամեայ միջոցառումները չեն «արգելուել» եւ չէին կարող «արգելուել» ՌՀՄ կենտրոնական ղեկավարութեան կողմից


Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած ամենամեայ միջոցառումները չեն «արգելուել» եւ չէին կարող «արգելուել» ՌՀՄ կենտրոնական ղեկավարութեան կողմից

  • 22-04-2011 14:49:59   | Ռուսաստան  |  Մամլո հաղորդագրություն
«Արմէնիայ թոդեյ» («Armenia today») լրատուական էլեկտրօնային կայքը ապրիլի 21-ին հրապարակել է մի նիւթ, որում ասւում է, թէ իբր «Ռուսաստանի հայերի միութեան տեղական բաժանմունքների որոշմամբ «արգելուել են» Ցեղասպանութեան զոհերի յիշատակի օրուայ կապակցութեամբ Կրասնոդարի երկրամասում իրականացուելիք միջոցառումները»: Նշուած հրապարակման կապակացութեամբ Համաշխարհային հայկական կոնգրէսը եւ Ռուսաստանի հայերի միութիւնը պաշտօնապէս տեղեկացնում են, որ Հայոց ցեղասպանութեան զոհերի յիշատակին նուիրուած ամենամեայ միջոցառումները չեն «արգելուել» եւ չէին կարող «արգելուել» ՌՀՄ կենտրոնական ղեկավարութեան կողմից: «Դրանք աւանդաբար անցկացուել եւ անցկացուելու են ՌՀՄ բոլոր մասնաճիւղերի նախաձեռնութեամբ Ռուսաստանի դաշնութեան ամբողջ տարածքում: Մասնաւորապէս, Մոսկուայում ապրիլի 23-ին ժ.10.00 ՌԴ Թուրքիայի դեսպանատան մօտ տեղի կ'ունենայ բողոքի ակցիա, իսկ ժ.15.00՝ հանրահաւաք: Ապրիլի 24-ին ժ.10.00 ծաղկեպսակ կը տեղադրուի Ցեղասպանութեան զոհերի յիշատակի խաչքարին, իսկ 11.00 հայկական եկեղեցիներում կը մատուցուի Սուրբ Պատարագ Մեծ Եղեռնի անմեղ զոհերի յիշատակին: Ռուսաստանի հայերի միութիւնը անընդունելի է համարում նման ապատեղեկատուութեան տարածումը եւ գտնում է, որ նման ձեւակերպումները սադրիչ են եւ վիրաւորում են ազգային արժանապատուութիւնը»,- ասուած է Համաշխարհային հայկական կոնգրէսի եւ Ռուսաստանի հայերի միութեան ապրիլի 22-ի յայտարարութիւնում։
  -   Մամլո հաղորդագրություն