Կոնգրէսական Էդ Ռոյսը կը շարունակի մնալ Ամն-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հաստատուն կողմնակից


Կոնգրէսական Էդ Ռոյսը կը շարունակի մնալ Ամն-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հաստատուն կողմնակից

  • 22-04-2011 14:39:16   | ԱՄՆ  |  Քաղաքական
Այս շաբաթուայ սկզբին Ամերիկայի Հայկական Համագումարի Հարաւային Կալիֆորնիայի տարածաշրջանային խորհրդի (SCRC - Armenian Assembly's Southern California Regional Council ), ինչպէս նաեւ Հոգաբարձուների խորհրդի անդամները հանդիպում ունեցան կոնգրէսական Էդ Ռոյսի հետ, ով Հայկական խնդիրներով զբաղուող կոնգրէսական խմբի նոր համանախագահն է։ Ըստ Ահհ-ի հաղորդագրութեան, հանդիպման ընթացքում Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Լիսայ Գալուստեանը շնորհակալութիւն յայտնեց կոնգրէսական Ռոյսին իր գործունէութեան ընթացքում ցուցաբերած հետեւողական աջակցութեան համար: Գալուստեանը Համագումարի Հոգաբարձուների խորհրդի անդամ Պիտեր Քեզիրեանի, SCRC անդամներ` Մարգարեթ Մգրուբլեանի, Ջեյմս Մելիքեանի, ինչպէս նաեւ Համագումարի Արեւմտեան տարածաշրջանային գրասենեակի ղեկավար Ալին Մաքսուդեանի հետ միասին անրադարձան առանցքային խնդիրներին` ներառեալ Հայաստանի եւ Լեռնային Ղարաբաղի ֆինանսաւորմանը, Ադրբեջանին տրամադրուող ռազմական օգնութեան դադարեցմանը, ինչպէս նաեւ Ամն-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հարցերին: «Ես տպաւորուած եմ Ռոյսի խորը գիտելիքներով եւ մեծ հետաքրքրութեամբ մեր հարցերի նկատմամբ»,- նշեց SCRC-ի անդամ Մարգարեթ Մգրուբլեանը: «Չափազանց յուզիչ էր բացայայտել, որ նրա նուիրուածութիւնը մարդու իրաւունքների պաշտպանութեան նկատմամբ ծնուել է Երկրորդ Համաշխարհային պատերազմում Նորմանդիայում իր հօր ռազմական ծառայութեան յիշողութիւններից, ինչպէս նաեւ ամերիկացի զինուորների կողմից ազատագրած Գերմանիայի Դախաույի համակենտրոնացման ճամբարի լուսանկարներից»,- յաւելեց Մգրուբլեանը: Կոնգրէսական Ռոյսը վերահաստատեց իր հետեւողական աջակցութիւնը Հայաստանին եւ Լեռնային Ղարաբաղին կայուն ֆինանսաւորում տրամադրելու հարցում, արտայայտեց իր խորին մտահոգութիւնները Ադրբեջանի ռազմատենչ յայտարարութիւնների կապակցութեամբ եւ շեշտեց, որ կը շարունակի կոնգրէսում մնալ Ամն-ի կողմից Հայոց Ցեղասպանութեան ճանաչման հաստատուն կողմնակից: «Մենք ուրախ ենք աշխատել կոնգրէսական Ռոյսի հետ Հայկական խմբի նոր համանախագահի կարգավիճակում եւ ողջունում ենք նրա շարունակական նուիրուածութիւնը եւ սկզբունքայնութիւնը մարդու իրաւունքների խնդրի նկատմամբ»,- նշեց Լիսայ Գալուստեանը: Ի հաւելումն, կոնգրէսական Ռոյսն ընդունեց նաեւ Համագումարի առաջարկութիւնն անցկացնել համայնքային բրիֆինգ Կոնգրէսի օգոստոսեան դադարի ժամանակահատուածում: Համագումարը սերտօրէն կ'աշխատի իր գրասենեակի հետ օրակարգը եւ վայրը համաձայնեցնելու նպատակով:
  -   Քաղաքական