Հայաստանի հեծանվորդները կմասնակցեն Մոլդովայի նախագահի
սահմանած գաւաթի խաղարկութեանը
16-06-2009 19:20:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 18-23-ին
Քիշնեւում խճուղային հեծանվավազքի միջազգային երիտասարդական
մրցաշարի մասնակիցները կվիճարկեն Մոլդովայի նախագահի սահմանած
գաւաթը: Հայաստանից մրցումներին կմասնակցեն հեծանվային սպորտի
օլիմպիական հերթափոխի մասնագիտացուած մարզադպրոցի սաներ Հայկ
Մելոյեանը, Սերգեյ Պետրոսեանը, Միհրան Աւետիսեանը եւ Մհեր
Մկրտչեանը: Ծրագրում ընդգրկուած է 3 մրցաձեւ. անհատական, խմբային
մրցավազք եւ կրիտերիում: