Յունիսի 18-ին Երեւանում ընկերական հանդիպում կանցկացնեն
Հայաստանի եւ Կալինինգրադի պատանի բռնցքամարտիկներն ու ըմբիշները
16-06-2009 19:20:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Երեւանի օլիմպիական
հերթափոխի պետական մարզական քոլեջում յունիսի 18-ին ընկերական
հանդիպում կանցկացնեն Հայաստանի եւ ՌԴ Կալինինգրադի մարզի պատանի
բռնցքամարտիկներն ու ըմբիշները: Տանտերերը հիւրերի հետ կանցկացնեն
նաեւ համատեղ մարզումներ: