ՀՀ Մարդու իրաւունքների պաշտապանի հանդիպել է ԵԽԽՎ-ի
մոնիտորինգի յանձնաժողովի համազեկուցողների հետ
16-06-2009 15:05:00 | Հայաստան | Մարդու իրաւունքներ
ԵՐԵՎԱՆ, 16 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: ԵԽԽՎ-ի մոնիտորինգի
յանձնաժողովի համազեկուցողներ Ջոն Պրեսկոտի եւ Ժորժ Կոլոմբիեի հետ
յունիսի 16-ի հանդիպմանը ՀՀ Մարդու իրաւունքների պաշտպան Արմէն
Յարութիւնեյանը ներկայացրել է իր դիրքորոշումը համաներման
վերաբերեալ, նշելով, որ այն պէտք է տարածուի մարդկանց լայն շրջանակի
վրայ` նեռարյալ 2008թ.-ի մարտի 1-ի դէպքերի գործերով ազատազրկուած
բոլոր քաղաքացիները: Հակառակ դէպքում, ըստ նրա, համաներումը չի
նպաստի հասարակական համերաշխութեան ձեւաւորմանը:
Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ին յայտնեցին ՀՀ Մարդու իրաւունքների
պաշտպանի աշխատակազմի տեղեկատուութեան եւ հասարակայնութեան հետ
կապերի բաժնից, վկաների հետ կապուած խնդիրները քննարկելիս
Ա.Յարութիւնեյանը նշել է, որ դեռեւս 7-8 ամիս առաջ յայտարարել է
այն մասին, որ Պաշտպանի գրասենեակը ստանում է բանաւոր բողոքներ
վկաների նկատմամբ ապօրինի մեթոդների կիրառման վերաբերեալ, սակայն
Յատուկ քննչական ծառայութիւնը եւ Գլխաւոր դատախազութիւնը պատշաճ
ուշադրութիւն չեն դարձրել այդ հաղորդումներին: Արդիւնքում
վկաները հրաժարվում են իրենց ցուցմունքներից դատարանում:
Պաշտպանի գրասենեակի աշխատակազմի ղեկավար Վահէ Ստեփանեանը
համազեկուցողներին ներկայացրել է իր դիրքորոշումը փաստահավաք խմբի
գործունէութեան վերաբերեալ: