Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արևելք-Արևմուտք միջազգային ինստիտուտի նախագահին
17-12-2019 16:35:44 | | Մամլո հաղորդագրություն
Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Արեւելք-Արեւմուտք միջազգային ինստիտուտի նախագահին
Դեկտեմբերի 17-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Արեւելք-Արեւմուտք միջազգային ինստիտուտի (Նիւ Եօրք, ԱՄՆ) նախագահ եւ գործադիր տնօրէն Ուիլեամ Փարքերին:
Հանդիպմանը պրն. Ուիլեամ Փարկերը Նորին Սրբութեանը ներկայացրեց ինստիտուտի գործունէութեան նպատակները եւ կիբերանվտանգութեան, կանխարգելիչ դիւանագիտութեան, տնտեսական եւ տարածաշրջանային անվտանգութեան ոլորտներում կազմակերպութեան կողմից իրականացուող ծրագրերը:
Ամենայն Հայոց Կաթողիկոսը մասնաւոր անդրադարձ կատարեց Մերձաւոր Արեւելքում տիրող ծանր իրավիճակին, քրիստոնեայ փոքրամասնութիւների խնդիրներին` մտահոգութիւն յայտնելով քրիստոնէական համայնքների նուազման առնչութեամբ:
Զրոյցի ընթացքում խօսուեց նաեւ Թուրքիայում կրօնական փոքրամասնութիւնների կեանքի, ղարաբաղեան հակամարտութեան ու դրա խաղաղ կարգաւորմանն ի նպաստ Հայ Եկեղեցու կողմից ձեռնարկուող քայլերի եւ մի շարք տարածաշրջանային խնդիրների մասին:
Այս կապակցութեամբ Գարեգին Երկրորդ Հայրապետը կարեւոր նկատեց նաեւ միջազգային հանրութեան կողմից գործադրուող ջանքերը` յանուն մարդկութեան խաղաղ ու բարօր կեանքի կերտման: