Հայաստանի 14 մարզիկներ կմասնակցեն համաշխարհային ուսանողական
25-րդ խաղերին
12-06-2009 22:00:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յուլիսի 1-12-ին Սերբիայի
մայրաքաղաք Բելգրադում կանցկացուեն համաշխարհային ուսանողական 25-րդ
խաղերը: Հայաստանը մրցումներում կներկայացնեն ձիւդո, թաեքվոնդո,
սեղանի թենիս եւ սուսերամարտ մարզաձեւերի 14 ներկայացուցիչներ:
Նրանցից բացի պատուիրակութեան կազմում ըմդգրկված են նաեւ 4
մարզիչներ եւ 1 մրցավար: