ԴԱՆ Միութիւնը եւ «Ջի Էքս Պի» Գերազանցութեան Կենտրոնը խորացնում են համագործակցութիւնը ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան հետ<br /> <br />


ԴԱՆ Միութիւնը եւ «Ջի Էքս Պի» Գերազանցութեան Կենտրոնը խորացնում են համագործակցութիւնը ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան հետ

  • 22-04-2011 12:16:59   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն
Հայաստանի Դեղ արտադրողների եւ ներմուծողների միութեան (ԴԱՆ Միութիւն) ու «Ջի Էքս Պի» Գերազանցութեան Կենտրոնի համագործակցութիւնը ՀՀ էկոնոմիկայի նախարարութեան հետ թեւակոխել է մի նոր փուլ, որը բացում է Հայաստանից դեղագործական արտադրանքի արտահանման եւ հանրապետութեան դեղաշուկայի զարգացման նոր հեռանկարներ։ Կարեւորելով դեղագործութեան ոլորտի մարքեթինգի բարձրակարգ մասնագէտների պատրաստումը՝ ՀՀ էկոնոմիկայի նախարարութիւնը հաստատել է ԴԱՆ Միութեան եւ «Ջի Էքս Պի» Գերազանցութեան Կենտրոնի կողմից համատեղ ներկայացուած «Մարքեթինգի դասընթաց Հայաստանի դեղագործական ոլորտի համար» դասընթացի ծրագիրը, իսկ օրերս նախարար Տիգրան Դաւթեանը վաւերացրել է «Ջի Էքս Պի» Գերազանցութեան Կենտրոնի նշուած դասընթացի 9 շրջանաւարտների հաւաստագրերը։ Նշենք, որ դասընթացը մշակուել է միջազգային յայտնի փորձագէտ Գերրիտ թեն Հունտէի հետ համագործակցութեամբ եւ ուղղուած է արդի միջազգային դեղագործական մարքեթինգի փորձի բացայայտմանն ու կիրառմանը։ Դասընթացի տեսական բաժինը ներկայացնում է միջազգային մարքեթինգի ընդհանուր սկզբունքները, որոնք կիրառւում են համաշխարհային դեղագործական արդիւնաբերութիւնում։ Գործնական բաժինը մասնակիցներին հնարաւորութիւն է տալիս կատարել մարքեթինգային ծրագրերի հնարաւոր ուժեղ ու թոյլ կողմերի վերլուծութիւն։ Դասընթացի ժամանակ ուսումնասիրւում են հայաստանեան եւ արտերկրի տարածաշրջանային շուկաներում դեղագործական մարքեթինգի ժամանակակից ռազմավարութիւնները եւ մեթոդները։
  -   Մամլո հաղորդագրություն