Բեռլուսկոնին խորհում է հեռանալու մասին<br />


Բեռլուսկոնին խորհում է հեռանալու մասին

  • 12-06-2009 17:42:00   |   |  Միջազգային
ՀՌՈՄ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Իտալիայի կառավարութեան ղեկավար Սիլվիո Բեռլուսկոնին յայտարարել է, որ «ծերացել եւ յոգնել է», ուստի եւ առաջարկել է իրեն փոխարինել Տնտեսական զարգացման նախարար Կլաուդիո Սկայոլեով: Միեւնոյն ժամանակ 72-ամեայ վարչապետը անհրաժեշտ է համարել նշել այն առանձնայատուկ համաձայնութիւնը, որ ստեղծուել է Սկայոլեի հետ աշխատելու ընթացքում: «Սկայոլեի հետ մենք հոյակապ ենք աշխատում: Նա գիտի ամէն ինչ, եւ մենք իսկապէս աշխատում ենք լիակատար համաձայնութեամբ: Ես անգամ առաջարկել եմ իրեն փոխարինել ինձ, որովհետեւ ես ծերացել եւ յոգնել եմ: Նա ինձ ասաց, որ կմտածի»,- ասել է Բեռլուսկոնին:
  -   Միջազգային