A/H1N1 գրիպով զանգվածային վարակում է գրանցուել ԳԴՀ-ում<br />


A/H1N1 գրիպով զանգվածային վարակում է գրանցուել ԳԴՀ-ում

  • 12-06-2009 17:40:00   |   |  Միջազգային
ԴՅՈՒՍԵԼԴՈՐՖ, 12 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: A/H1N1 գրիպի վիրուսով վարակուել են ԳԴՀ Դյուսելդորֆ քաղաքի երեք մեծահասակներ եւ ճապոնական դպրոցի 46 աշակերտներ: Մի քանի մարդ գտնւում է ծանր վիճակում: Վտանգ կայ, որ հիւանդացածների թիւը կմեծանա: Այս մասին հաղորդել է Հիւսիսային Ռեյն-Վեստֆալիայի դաշնապետական երկրամասի մայրաքաղաքի առողջապահութեան ծառայութիւնը, որտեղ գտնւում է մինչեւ յաջորդ շաբաթ կարանտինի համար փակված դպրոցը: Այդ քաղաքի ճապոնական համայնքը կազմում է 8 հազար մարդ: Ըստ տեղի առողջապահութեան ծառայութեան ղեկավար Խայկո Շնայտլերի, առաջին հիվանդացածը եղել է 6-ամեայ դպրոցական, որի ընտանիքը հանգստացել է միջերկրածովեան կղզիներից մէկում:
  -   Միջազգային