Ճապոնիայում վերականգնողական աշախատանքների առաջին փուլի համար անհրաժեշտ է 50 մլրդ դոլար


Ճապոնիայում վերականգնողական աշախատանքների առաջին փուլի համար անհրաժեշտ է 50 մլրդ դոլար

  • 22-04-2011 11:26:09   |   |  Միջազգային
 Ճապոնիայի կառավարութիւնը աւերիչ երկրաշարժի հետեւանքները վերացնելու համար հաստատել է ֆինանսական տարուայ յաւելեալ բիւջէ, որն արդէն ռեկորդային է գնահատւում: Մարտի 11-ին տեղի ունեցած երկրաշարժի ու դրան յաջորդած ցունամիի վնասները վերականգնելու համար տրամադրուելու է 4 տրիլիոն յեն, կամ 50 միլիարդ դոլար: Խօսքը միայն վերականգնողական աշխատանքների առաջին փուլի մասին է: Ընդեանուր առմամբ աղէտի հետեւանքների վերացման համար կարող է պահանջուել 300 միլիարդ դոլար: Ինչպէս մեկնաբանում են տեղական լրատուամիջոցները, սա Երկրորդ Համաշխարհային պատերազմի աւարտից յետոյ Ճապոնիայի տնտեսութեանը հասցուած ամենախոշոր վնասն է: Յիշեցնեմ, որ երկրի հարաւ-արեւելեան շրջանում գրանցուած 9 մագնիտուդ ուժգնութեան երկրաշարժի հետեւանքով մահացել է 14 հազար մարդ, հազարաւոր մարդիկ համարւում են անյայտ կորած: Բացի այդ, վթարի էր ենթարկուել Ֆուկուսիմայ Դայիչի ատոմակայանը, որի հետեւանքով տարածքում ճառագայթման մակարդակը հասել էր ամենավտանգաւոր մակարդակի:
  -   Միջազգային