Լոյս է ընծայվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտօնական խօսքերի ժողովածուի Բ հատորը


Լոյս է ընծայվել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտօնական խօսքերի ժողովածուի Բ հատորը

  • 25-12-2019 15:38:51   |   |  Նոր գրքեր

Մայր Աթոռ սուրբ Էջմիածնի Հրատարակչական բաժինը լոյս է ընծայել Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Բ Ամենայն Հայոց Կաթողիկոսի պաշտօնական խօսքերի ժողովածուի Բ հատորը («Հատընտիր պաշտօնականք. 2010-2018»): Ժողովածուն նուիրուած է Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսի օծման եւ գահակալութեան 20-ամեակին:
Գիրքը հրատարակութեան է պատրաստել Մայր Աթոռ Ս. Էջմիածնի «Վաչէ եւ Թամար Մանուկեան» Մատենադարանի եւ Հրատարակչական բաժնի տնօրէն Արժանապատիւ Տ. Արարատ քահանայ Պողոսեանը: 
Ժողովածուում ընդգրկուած են 2010-2018 թթ. ընկած ժամանակահատուածում Վեհափառ Հայրապետի՝ գիտաժողովների եւ այլ նշանակալի միջոցառումների ժամանակ ներկայացրած օրհնութեան խօսքերը, որոնք դասակարգուած են ըստ դրանց բնոյթի եւ ընդհանուր ուղղուածութեան։ Ուղերձները, կոնդակներն ու խօսքերը ներկայացուած են ըստ բաժինների եւ ենթաբաժինների, դասակարգուած՝ ըստ ժամանակագրութեան։ Ժողովածուն ներառում է միայն «Էջմիածին» ամսագրում հրատարակուած ամբողջական խօսքերը, որոնց յղումներն արուած են ամսագրի համապատասխան համարներին։ 
 
  -   Նոր գրքեր