ԱՄՆ-ում անյայտ անձը կրակ է բացել Հոլոքոստի թանգարանում<br />


ԱՄՆ-ում անյայտ անձը կրակ է բացել Հոլոքոստի թանգարանում

  • 11-06-2009 20:03:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Անյայտ անձը կրակ է բացել Վաշինգտոնի Հոլոքոստի թանգարանում: Ոճրագործը ձերբակալուած է: Ինչպէս հաղորդում է «Նովոստի» գործակալութիւնը, անյայտ տղամարդը մտել է թանգարան, որը գտնւում է ամերիկեան մայրաքաղաքի հենց կենտրոնում, եւ կրակել պահապանի վրայ: Միւս պահապանը պատասխան կրակ է բացել: Վերջին տուեալներով, ոստիկանութեանը յաջողուել է ձերբակալել հանցագործին: Դէպքի մասին այլ մանրամասներ առայժմ չեն հաղորդւում:
  -   Միջազգային