1915-ի մասին Խաչատուր Աւետիսեանի օրատորիան ներկայացւում է<br /> թուրք երաժշտասերներին<br />


1915-ի մասին Խաչատուր Աւետիսեանի օրատորիան ներկայացւում է
թուրք երաժշտասերներին

  • 11-06-2009 19:45:00   |   |  Մշակոյթ
ՍՏԱՄԲՈՒԼ, 11 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: «Գալան» երաժշտական ընկերութիւնը թողարկել է Խաչատուր Աւետիսեանի 1915-ի մասին գրած օրատորիայի ձայնասկաւառակը: Այս մասին տեղեկացնում է Ստամբուլի «Մարմարա» օրաթերթը` վկայակոչելով թուրքական «Թարաֆ» թերթում տպագրված` «Աւետիսեանի ձայնը եւ մահուան քայլեր» խորագրով յօդուածը: «Այս գործը նուիրուած էր վախճանը անյայտ, բայց հայտնապես դէպի մահ ընթացող քայլերի ցավերն ու գոյները արտայայտելու նպատակին»,- գրում է «Մարմարան»` աւելացնելով, որ Հայաստանի Ազգային ռադիոյի Կամերային երգչախմբի եւ սիմֆոնիկ նուագախմբի կատարմամբ օրատիորիան այժմ ներկայացւում է նաեւ թուրք ունկնդիրներին: Խաչատուր Աւետիսեանը ծնուել է Գիւմրիում 1926 թուականին, աւարտել է Երեւանի պետական կոնսերուատորիան: 25 տարեկանում արժանացել է Մոսկուայի եւ Բեռլինի միջազգային մրցումների ոսկէ մեդալի: Աւետիսեանը կարեւորել է հայ ժողովրդական երաժշտութիւնը եւ աշխատել այդ ուղղութեամբ` նվագարաններից նախընտրելով տավիղը եւ քանոնը: 1915-ին նուիրուած օրատորիայում էլ առաւելապէս օգտագործել է այդ գործիքները: Խ. Աւետիսեանը մահացել է 1996 թուականին: «Թարաֆ»-ը իր հրապարակման մէջ գրել է, որ «երբեմն արուեստի գործերն աւելի խօսուն են, քան բազմաթիւ ակադեմիական հրատարակություններ ու երկարաշունչ ճառեր»:
  -   Մշակոյթ