Աղօթք Բաքուի եւ Սումգայիթի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով

13-01-2020 12:21:23   | Հայաստան  |  Մամլո հաղորդագրություն


 
 
Յունուարի 13-ի առաւօտեան Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն այցելեց Ծիծեռնակաբերդի յուշահամալիր, որտեղ Հայաստանի Հանրապետութեան վարչապետ Նիկոլ Փաշինեանի եւ ՀՀ Ազգային ժողովի նախագահ
Արարատ Միրզոյեանի հետ միասին յարգանքի տուրք մատուցեց Բաքւում եւ Սումգայիթում իրականացուած հայերի ջարդերի 30-րդ տարելիցի առիթով:
 
Ամենայն Հայոց Հայրապետը Արարատեան Հայրապետական թեմի Առաջնորդական փոխանորդ Տ. Նաւասարդ արքեպիսկոպոս Կճոյեանի, Մայր Աթոռի դիւանապետ Տ. Արշակ եպիսկոպոս Խաչատրեանի եւ Վարչատնտեսական բաժնի տնօրէն Տ. Մուշեղ եպիսկոպոս Բաբայեանի հետ աղօթեց ջարդերի զոհերի հոգիների հանգստութեան համար, ապա ծաղիկներ դրեց նրանց յիշատակին կանգնեցուած յուշարձաններին:

 
  -   Մամլո հաղորդագրություն
Լուրեր Հայաստանից եւ Սփիւռքից - Նոյեան Տապան


Կարդացել են 377 անգամ
Noyan Tapan - Նոյյան տապան
Facebook Group · 3 365 անդամ
Միանալ խմբին