Ատլանտեան ովկիանոսում յայտնաբերուել են Ա-330-ի 41 զոհվածների
մարմինները
10-06-2009 17:15:00 | | Միջազգային
ԲՐԱԶԻԼԻԱ, 10 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Որոնողական ջոկատները
յայտնաբերել են «Էյր Ֆրանս» ֆրանսիական աւիաընկերութեան Ատլանտեան
ովկիանոսում յունիսի 1-ին անհետացած Ա330 ինքնաթիռի զոհուած 41
ուղեւորների մարմինները, տեղեկացրել են Բրազիլիայի ՌՕՈՒ եւ ՌԾՈՒ
ներկայացուցիչները:
Վաղօրոք հաղորդուել էր ինքնաթիռում եղած 228 մարդուց 28
զոհվածների մարմինները յայտնաբերելու մասին:
«Էյր Ֆրանսի» 447 չուերթը օդ էր բարձրացել Ռիո դե Ժանեյրոյի
միջազգային օդանավակայանից եւ պէտք է վայրէջք կատարեր Փարիզի Շառլ
դը Գոլի անուան օդանավակայանում: Ինքնաթիռի հետ կապը խզուել էր
թռիչքից չորս ժամ անց, երբ օդանավը գտնւում էր Ատլանտեան օվկիանոսի
վրայ: Այս աղէտը ամենախոշորն էր «Էյր Ֆրանսի» 75-ամեայ պատմութեան
ընթացքում: