Եգիպտոսը Ռուսաստանին կը վերադարձնի 52 հազար տոննա ցորեն<br />


Եգիպտոսը Ռուսաստանին կը վերադարձնի 52 հազար տոննա ցորեն

  • 08-06-2009 19:45:00   |   |  Միջազգային
ԿԱՀԻՐԷ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Եգիպտոսի գլխաւոր դատախազը ներմուծող ընկերութեանը յանձնարարել է երկրից դուրս բերել Ռուսաստանում գնուած ցորենի խմբաքանակը եւ պետութեանը փոխհատուցել նրա արժէքը: Խօսքը 52,5 հազար տոննա ցորենի մասին է, որի արժէքը կազմում է 9,6 մլն դոլար: Եգիպտոսի գլխաւոր դատախազութիւնը մայիսի 13-ին կալանք էր դրել Ռուսաստանից ստացուած ամբողջ ցորենի վրայ: Դրա համար առիթ էին դարձել եգիպտացի որոշ պատգամաւորների բողոքները, որոնք պնդում էին, թէ ստացուել է անորակ ցորեն: Եգիպտոսի առողջապահութեան նախարարութեան ստուգումը հաստատել է, որ ռուսական ցորենը համապատասխանում է բոլոր պահանջներին: Այն ժամանակ եգիպտական իշխանութիւնները կալանքից ազատել էին Ռուսաստանից ներմուծուած 56 հազար տոննա ցորենը: Միեւնոյն ժամանակ կալանքի տակ էր մնում եւս 52 հազար տոննա ցորեն:
  -   Միջազգային