ԱՄՆ-ի ոստիկանութիւնը ձերբակալել է Օբամային սպանել
սպառնացածին
08-06-2009 18:30:00 | ԱՄՆ | Միջազգային
ՎԱՇԻՆԳՏՈՆ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Նեւադայում
ոստիկանութիւնը ձերբակալել է մի տղամարդու, որ սպառնացել էր
սպանել ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամային, հաղորդում է «Ասոշիեյթեդ
պրեսը»:
36-ամեայ Դենիել Ջեյմս Մյուրեյը ձերբակալուել է Նեւադայի
նահանգում գտնուող Լոֆլին քաղաքի խաղատան մօտ: Մայիսի վերջին, երբ
Մյուրեյը եղել է Յուտայի նահանգի Սենթ-Ջորջ քաղաքի Zions առաջին
ազգային բանկի մասնաճիւղում, բանկային ծառայողներին նա յայտարարել
է, որ ուզում է սպանել Օբամային:
Մյուրեյը կկանգնի դատարանի առջեւ ԱՄՆ-ի նախագահին սպառնալիք
ներկայացնելու մեղադրանքով, ինչը դաշնապետական հանցագործութիւն է: