Կանադան մերժել է Գուանտանամոյից մի խումբ բանտարկեալների<br /> ընդունելու ԱՄՆ-ի խնդրանքը<br />


Կանադան մերժել է Գուանտանամոյից մի խումբ բանտարկեալների
ընդունելու ԱՄՆ-ի խնդրանքը

  • 08-06-2009 18:04:00   | Կանադա  |  Միջազգային
ՕՏՏԱՎԱ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կանադայի կառավարութիւնը մերժել է Գուանտանամոյից մի խումբ բանտարկեալների ընդունելու Բարաք Օբամայի վարչակազմի խնդրանքը: Այս մասին, ինչպէս հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, յայտնել է Կանադայի վարչապետի ներկայացուցիչ Կորի Տենեյկեն: «Նախկինում եւս մենք հայցադիմումներ ստացել ենք Բուշի վարչակազմից: Սակայն հաշուի առնելով այն փաստը, որ այդ կալանաւորները ոչ մի ձեւով կապուած չեն Կանադայի հետ, ես հիմքեր չեմ տեսնում մեր քաղաքականությունն այդ հարցում փոխելու համար: Ես չեմ կարծում, որ մենք մեզ մօտ կընդունենք որեւէ մէկին Գուանտանամոյից»,- նկատել է նա:
  -   Միջազգային