Անտառ հրկիզողը ԱՄՆ-ում դատապարտուել է մահուան<br />


Անտառ հրկիզողը ԱՄՆ-ում դատապարտուել է մահուան

  • 08-06-2009 18:03:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ԼՈՍ ԱՆՋԵԼԷՍ, 8 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կալիֆորնիայի նահանգում Ռիվերսայդի օկրուգի դատարանը մահապատժի է դատապարտել 38-ամեայ Ռեյմոնդ Օյլերին, հաղորդում է BBC-ն: Օյլերը 2006 թուականի աշնանը կանխամտածուած 20 անտառահրկիզում է իրականացրել, ինչի հետեւանքով զոհուել է հինգ մարդ: Քննութիւնը պարզել է, որ հենց Օյլերն է պատասխանատու այսպէս կոչուած «Էսպերանցի հրդեհի» համար, որ մոլեգնում էր 2006 թուականի հոկտեմբերին Լոս Անջելեսից 150 կմ դէպի արեւելք: Այն ժամանակ զոհվեցին հինգ հրշեջներ, երբ փորձում էին կրակից փրկել գիւղական դատարկ տունը: Օյլերը չի դադարեցրել անտառների հրդեհումը, անգամ երբ իմացել է մարդկանց մահուան մասին:
  -   Միջազգային