Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բարձրագոյն դատական խորհրդի նախագահին


Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Բարձրագոյն դատական խորհրդի նախագահին

  • 27-01-2020 16:23:44   |   |  Մամլո հաղորդագրություն

Յունուարի 27-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագոյն Պատրիարք եւ Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Բարձրագոյն դատական խորհրդի նախագահ Ռուբեն Վարդազարեանին:
 
Ողջունելով պրն. Վարդազարեանին` Նորին Սրբութիւնը մաղթեց, որ Աստուած զօրավիգ լինի նրան եւ Բարձրագոյն դատական խորհրդի անդամներին՝ արդարադատութեան հաստատման դժուարին առաքելութիւնն իրականացնելու գործում: Հայոց Հովուապետը նշեց, որ բոլոր ժամանակներում մարդկութիւնը ձգտել է արդար եւ ճշմարիտ դատաստանի, երկրի վրայ արդարադատութեան հաստատման, եւ այդ համատեքստում Բարձրագոյն դատական խորհուրդն իր կարեւոր դերակատարութիւնն ունի:
 
Շնորհակալութիւն յայտնելով ընդունելութեան համար՝ Բարձրագոյն դատական խորհրդի նախագահն ընդգծեց, որ հայ իրաւական միտքն իր բովանդակային հենքը ստացել է Հայաստանեայց Առաքելական Եկեղեցուց, կարեւորեց այդ առումով գործակցութիւնը: Պրն. Վարդազարեանը նաեւ Վեհափառ Հայրապետին ներկայացրեց Բարձրագոյն դատական խորհրդի կողմից իրականացուող աշխատանքները, առաջադրուած նպատակները:
 
Հանդիպման ընթացքում անդրադարձ կատարուեց նաեւ ժողովրդավար պետութիւն կառուցելու ճանապարհին արդար դատաւորների եւ անաչառ, անկախ դատական համակարգ ունենալու կարեւորութեանը:
  -   Մամլո հաղորդագրություն