Լեյբորիստները ստորագրություններ են հաւաքում Գորդոն Բրաունի<br /> հրաժարականի համար<br />


Լեյբորիստները ստորագրություններ են հաւաքում Գորդոն Բրաունի
հրաժարականի համար

  • 04-06-2009 16:32:00   |   |  Միջազգային
ԼՈՆԴՈՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Կառավարող Լեյբորիստական կուսակցութիւնից բրիտանական խորհրդարանի մի խումբ պատգամաւորներ սկսել են ստորագրություններ հաւաքել վարչապետ Գորդոն Բրաունի հրաժարականի համար: Վարչապետի հեռանալու կողմնակիցները հոյս ունեն ապահովել արմատականօրէն տրամադրուած մօտ 80 պատգամաւորների աջակցութիւնը, գրում է «Գարդիան» թերթը: Բրիտանական խորհրդարանի Համայնքների պալատում լեյբորիստական խմբակցութիւնը ներառում է ընդհանուր թւով 646 պատգամաւորներից 350-ին: Դիմումի հեղինակները հոյս ունեն այն վարչապետին յանձնել յունիսի 4-ին նախատեսուած տեղական իշխանութեան մարմինների եւ Եվրոխորհրդարանի ընտրութիւնների արդիւնքների հրապարակումից անմիջապէս յետոյ, որտեղ լեյբորիստները, ինչպէս սպասւում է, լուրջ կորուստներ կկրեն: Գորդոն Բրաունն ինքը, որ զբաղեցնում է լեյբորիստների առաջնորդի եւ վարչապետի պաշտօնը 2007թ. հունիսից, կանխավ յայտարարել է, որ մտադիր չէ հրաժարական տալ, քանի դեռ երկիրը դուրս չի բերել տնտեսական եւ քաղաքական ճգնաժամից:
  -   Միջազգային