Հայաստանի 6 հեծանւորդներ կմասնակցեն Թուրքիայում անցկացուելիք
խճուղային մրցավազքին
04-06-2009 16:10:00 | Հայաստան | Սպորտ
ԵՐԵՎԱՆ, 4 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Յունիսի 16-20-ին Թուրքիայի
Կունիո քաղաքում կանցկացուի խճուղային հեծանվավազքի միջազգային
պատանեկան աւանդական մրցաշարը: Այն բաղկացած է 5 փուլից եւ ձգւում
է 440 կիլոմետր: Առաջին անգամ այդ մրցումներին կմասնակցեն
Հայաստանի մարզիկները: Մարզիչ Արմէն Գյոզալյանը մրցավայր կուղեկցի
6 հեծանւորդների: