General Motors ընկերութիւնը Չինաստանին կվաճառի Hummer<br /> բրենդը<br />


General Motors ընկերութիւնը Չինաստանին կվաճառի Hummer
բրենդը

  • 03-06-2009 16:02:00   | ԱՄՆ  |  Միջազգային
ՆՅՈՒ ԵՈՐՔ, 3 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: General Motors ընկերութիւնը մտադիր է Hummer բրենդը վաճառել չինական Sichuan Tengzhong Heavy Industrial Machinery չինական ֆիրմային: Գործարքի գումարը չի հրապարակւում: Վաճառքը պէտք է կայանայ General Motors-ի ֆինանսական առողջացման ծրագրի շրջանակում: Այն բանից յետոյ, երբ երկուշաբթի ընկերութիւնը սկսեց սնանկութեան ընթացակարգ, նրա մենեջմենթը յայտարարեց սոսկ մի քանի բրենդների վրայ կենտրոնանալու մտադրութեան մասին: Ըստ General Motors-ի ներկայացուցիչների, հիմնական արտադրութիւնը կմնայ ԱՄՆ-ում, ինչը թոյլ կտայ պահպանել 3000 աշխատատեղ: Չինական Tengzhong ընկերութեան գործունէութեան հիմնական ուղղութիւններն են` ճանապարհային աշխատանքների համար սարքաւորման արտադրութիւն, շինարարութիւն եւ էներգետիկա: Ընկերութեան կենտրոնակայանը գտնւում է Սիչուան նահանգում:
  -   Միջազգային