Կրասնոդարի «Մարտական արուեստների դպրոցը» տոնել է իր տասնամեայ<br /> յոբելեանը<br />


Կրասնոդարի «Մարտական արուեստների դպրոցը» տոնել է իր տասնամեայ
յոբելեանը

  • 02-06-2009 20:36:00   | Ռուսաստան  |  Սպորտ
ՄՈՍԿՈՒԱ, 2 ՅՈՒՆԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ - ՀԱՅԵՐՆ ԱՅՍՕՐ: Մայիսի սկզբին իր տասնամեայ յոբելեանը տոնեց «Մարտական արուեստների դպրոցը»: Կրասնոդարի երկրամասում անցած դարի 90-ական թուականների սկզբից հաջողութեամբ զարգանում է Ջեթ-Կուն-դոն, իսկ այդ մարզաձեւը պրոպագանդում է «Մարտական արուեստների դպրոցը», որը կազմակերպել եւ գլխաւորում է Ռուսաստանի հայերի միութեան Կենտրոնական օկրուգի Կրասնոդարի երկրամասի բաժանմունքի նախագահի տեղակալ Վեաչեսլաւ Միքայելեանը: Վարպետին եւ իր աշակերտներին տոնի առթիւ շնորհավորելու էին այդ օրը եկել ծնողներ, քաղաքի վարչակազմը, Կրասնոդարի երկրամասի ՌՀՄ ղեկավարութիւնը, «Մարտական արուեստների դպրոցի» շրջանաւարտները:
  -   Սպորտ