Ըստ Հելսինկեան ասոցիացիայի, «Մարտի 1-ի» գործերով վկաները առ<br /> այսօր ոստիկանութիւնում եւ դատախազութիւնում ենթարկվում են<br /> խոշտանգումների<br />


Ըստ Հելսինկեան ասոցիացիայի, «Մարտի 1-ի» գործերով վկաները առ
այսօր ոստիկանութիւնում եւ դատախազութիւնում ենթարկվում են
խոշտանգումների

  • 29-05-2009 19:30:00   | Հայաստան  |  Մարդու իրաւունքներ
 ԵՐԵՎԱՆ, 29 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ի մարտից մինչեւ այսօր «Մարտի 1-ի» գործերով դատակոչուած վկաները անօրինական կերպով տարւում են ոստիկանութիւն եւ դատախազութիւն, որտեղ ենթարկվում են խոշտանգումների եւ անմարդկային վերաբերմունքի: Այս մասին նշուած է Հելսինկեան ասոցիացիայի միջանկեալ զեկոյցում, որն ամբողջովին վերաբերւում է վկաների հանդէպ իրականացուած գործողութիւններին: Մասնաւորապէս, զեկոյցում արձանագրուած է, որ 2008թ.-ի մարտի 1-ի հանրահաւաքի մասնակից Գագիկ Աւդալեանը մարտի 1-ի լոյս 2-ի գիշերը ձերբակալուել է եւ տարուել ոստիկանութեան 6-րդ վարչութիւն, որտեղ պահուել է 2 օր: «Մինչ մարտի 4-ի առաւօտեան Գ.Աւդալեանը խոշտանգուել է. նա անընդհատ դաժանաբար ծեծի է ենթարկուել 6-10 հոգու կողմից»,- նշուած է զեկոյցում: Գ.Ավդալյանի անձնագիրը, Հելսինկեան ասոցիացիայի հավաստմամբ, վերցրել են եւ մինչեւ այսօր չեն վերադարձրել: Նրան ստիպել են ցուցմունքներ գրել «մարտի 1-ի» գործով ամբաստանեալներ Մեասնիկ Մալխասեանի եւ Սուրէն Սիրունյանի դէմ` ապառնալով, որ եթէ չգրի, ծեծելով կսպանեն եւ կտանեն կգցեն մարտի 1-ի դիակների մէջ եւ կասեն, որ նրանց հետ է մահացել: Ս.Սիրունյանի դատաւարութեան նիստի ժամանակ Գ.Աւդալեանը հրաժարուել է իր նախնական ցուցմունքներից, ինչից յետոյ ոստիկանները առ այսօր սպառնում են նրան: «Ամբաստանեալ Յակոբ Յակոբեանի գործով դատակոչուած վկայ Գեւորգ Մուրադեանը մարտի 1-ի դէպքերի կապակցութեամբ յայտնել է, որ ընդհանրապես այդ օրը այնտեղ (Ա.Միասնիկեանի արձանի հարեւանութեամբ) չի եղել, հանրահաւաքներին չի մասնակցել»,- նշուած է զեկոյցում: Հ.Յակոբեանի կողմից Գ.Մուրադեանը կոչեր կամ յայտարարութիւններ չի լսել: Վկան դատարանում յայտարարել է, որ իր նախաքննական ցուցմունքները չեն համապատասխանում իրականութեանը: Նա պատմել է, որ իրեն հարցաքննած քննիչը եւ մի քանի ոստիկաններ իրեն ենթարկել են դաժան ծեծի` ստիպելով գրել ցուցմունքներ իրենց թելադրանքով: Վկային երեք օր շարունակ տուն չեն թողել: Ցուցմունքների մէջ Գ.Մուրադեանի ծննդեան տարին եւ ամսաթիւը փոխել են, քանի որ նա այդ ժամանակ անչափահաս է եղել: Նրան, ինչպէս նշուած է Հելսինկեան ասոցիացիայի զեկոյցում, հարցաքննել են առանց ծնողների ներկայութեան, առանց փաստաբանի, յայտարարելով, թէ իրեն պաշտպան չի հասնում: «Գ.Մուրադեանին ծեծելիս ոստիկաններից մէկն ասել է այնպէս ծեծեն, որ չմահանա, քանի որ վկան տեղեկացրել է, որ ինքը մանկուց ունի սրտի արատ եւ երիկամային հիւանդութիւն»,- նշւում է ասոցիացիայի զեկոյցում: Զեկոյցում ներկայացուած են նաեւ վկաներ Ռաֆայէլ Բալբաբյանի, Հմաեակ Գալստեանի, Թաթուլ Կարապետեանի, Յաշա Մելքոնեանի, Խաչիկ Դաւթեանի, Հենրիկ Հարթինյանի նկատմամբ կիրարված խոշտանգումների փաստերը: Ինչ վերաբերում է ամբաստանեալ Գրիգոր Ոսկերչյանի գործով վկայ Արիստակէս Վարդանեանին, ապա նա եւս, միւս վկաների նման, հրաժարուել է իր նախնական ցուցմունքներից, նշելով, սակայն, որ ինքը բռնութեան չի ենթարկուել:
  -   Մարդու իրաւունքներ