Ըստ ՀԴԿ-ի առաջնորդի, Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի<br /> շուրջ միանշանակ անհրաժեշտ է<br />


Ըստ ՀԴԿ-ի առաջնորդի, Ղարաբաղի վերադարձը բանակցային սեղանի
շուրջ միանշանակ անհրաժեշտ է

  • 26-05-2009 16:20:00   | Հայաստան  |  Քաղաքական
 ԵՐԵՎԱՆ, 26 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: 2008թ.-ին Հայաստանում յոյսեր էին կապում «ֆուտբոլային դիւանագիտութեան» հետ, որովհետեւ դա նոր մօտեցում էր հայ-թուրքական յարաբերութիւններին: Ինչպէս մայիսի 26-ի ասուլիսում նշեց Հայաստանի դեմոկրատական կուսակցութեան (ՀԴԿ) նախագահ Արամ Գ.Սարգսեանը, «ֆուտբոլային դիւանագիտութիւնը» նաեւ մի որոշ ժամանակ անհրաժեշտ էր Թուրքիային, որպէսզի Եվրոմիությունը (ԵՄ) թուլացներ ճնշումը այդ երկրի վրայ: Իսկ երբ Ֆրանսիայի նախագահը յայտարարեց Թուրքիային ԵՄ-ի կազմում ընդգրկելու անթոյլատրելիութեան մասին, թուրքերը փոխեցին Հայաստանի նկատմամբ իրենց մարտավարութիւնը եւ առաջ քաշեցին նախապայմաններ` ղարաբաղեան հակամարտութեան վերաբերեալ: «Նախապայմանները պէտք է լինէին ի սկզբանէ, որպէսզի բոլորը հասկանային, թէ ով, ում հետ կապուած, ինչ հարցադրում եւ պահանջ ունի»,- ասաց Ա.Սարգսեանը: Ըստ նրա, այդ դէպքում պարզ կլինէր, թէ հայերն ինչ են ուզում, եւ թուրքերն ինչին են դէմ: ՀԴԿ-ի նախագահը նաեւ նշեց, որ Հայաստանը պէտք է առաջարկեր Թուրքիային համատեղ ծրագրեր իրականացնել տարբեր ոլորտներում, ինչպէս նաեւ ստեղծել ազատ տնտեսական գօտի: Այդ առաջարկները գուցէ երբեք կեանքի չկոչվեին, սակայն, ըստ Ա.Սարգսեյանի, աշխարհը կտեսներ, որ Հայաստանը ձգտում է բարելաւել յարաբերութիւնները Թուրքիայի հետ: ՀԴԿ-ի ղեկավարն անդրադարձաւ նաեւ ղարաբաղեան բանակցութիւններին, նշելով, որ թէ' մադրիդյան, թէ' քի-վեստյան սկզբունքները հայկական կողմի համար ընդունելի չեն: Ըստ Ա.Սարգսեյանի, եթէ հայերը համաձայնեն ինչ-որ ժամանակ յետոյ Ղարաբաղում հանրաքուէ անցկացնելու առաջարկին, դրանով կջնջվի Արցախի անցած ողջ ճանապարհը: Նրա համոզմամբ, այսօր միանշանակ անհրաժեշտ է Ղարաբաղին վերադարձնել բանակցային սեղանի շուրջ: Ինչ վերաբերում է Հայաստանի եւ Ադրբեջանի նախագահների առաջիկայ հանդիպմանը, ապա այն, Ա.Սարգսեյանի կանխատեսմամբ, ոչնչով չի տարբերուի նախորդ հանդիպումներից:
  -   Քաղաքական