Ֆրանսիան խօստանում է պաշտպանել ԱՄԷ-ի անվտանգութիւնը<br />


Ֆրանսիան խօստանում է պաշտպանել ԱՄԷ-ի անվտանգութիւնը

  • 25-05-2009 15:00:00   |   |  Միջազգային
ՓԱՐԻԶ, 25 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Ֆրանսիայի նախագահ Նիկոլա Սարկոզին Արաբական Միաւորուած Էմիրություններին հաւաստիացրել է, որ իր երկիրը կպաշտպանի ԱՄԷ-ի անվտանգութիւնը եւ պատասխանատւութիւն է ստանձնում ապահովելու կայունութիւնը Պարսից ծոցի շրջանում, հաղորդում է VAM գործակալութիւնը: «Մշտական ռազմական ներկայութեան (ԱՄԷ-ում) շնորհիւ Ֆրանսիան պարտաւորւում է ամենայն վճռականութեամբ կանգնել իր էմիրաթյան բարեկամների կողքին նրանց անվտանգութեան ապահովման համար»,- երկուշաբթի ԱՄԷ-ում պաշտօնական երկօրեայ իր այցի նախաշեմին ասել է ֆրանսիական պետութեան ղեկավարը: Ֆրանսիայի նախագահը նշել է, որ «Մերձաւոր Արեւելքում առաջին ֆրանսիական ռազմական բազայի ստեղծումը վկայում է ուժերի համաշխարհային հաւասարակշռութեան պահպանման համար կարեւոր այդ շրջանում կայունութեան ապահովման ողջ պատասխանատւութիւնն ստանձնելու Ֆրանսիայի պատրաստակամութեան մասին»:
  -   Միջազգային