«Նաիրիտ Գործարան»-ում տեղի ունեցած պայթիւնի եւ հրդեհի
հետեւանքով զոհուել է առնուազն երեք մարդ
15-05-2009 14:50:00 | Հայաստան | Հասարակութիւն
(լրացուած տարբերակ)
ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ: Մայիսի 14-ի ժամը 17:40-ի
սահմաններում քլորոպրենային կաուչուկի «Նաիրիտ Գործարան»-ի
քլորոպրենի արտադրութեան տեղամասում տեղի է ունեցել պայթիւն, որի
հետեւանքով բռնկուել է ուժեղ հրդեհ: Եւս մէկ պայթիւն տեղի է
ունեցել մօտ 10 րոպե յետոյ, երրորդը` 20:25-ի սահմաններում:
Գործարանի մերձակայ փողոցը արգելափակուել է իրաւապահների կողմից, եւ
թույլատրվել է միայն յատուկ ծառայութիւնների աւտոմեքենաների
մուտքը փողոց եւ գործարանի տարածք: Ինչպէս լրագրողներին յայտնեց
Հայաստանի Արտակարգ իրավիճակների նախարարութեան Փրկարար
ծառայութեան տնօրէնի խորհրդական Նիկոլայ Գրիգորեանը, առաջին
պայթիւնն ուղեկցուել է հրդեհով եւ արտանետումներով, որոնք
բնապահպանական հետեւանքների, խուճապի եւ տարհանումների առիթ չեն
կարող լինել:
Ըստ Ն.Գրիգորեանի, շուրջօրեայ աշխատող տեղամասի քլորոպրենի
պահոց-աշտարակում բռնկուած հրդեհի շրջան առաջինը մտած փորկարարներից
եւ հրշեջներից 17-ը ստացել են այրուածքներ կամ թունավորվել եւ
տեղափոխուել են հիւանդանոց: Նրանց կեանքին վտանգ չի սպառնում:
Տեղամասի աշխատակիցներից 3-ը մահացել են, 1-ը որոնւում էր, 1-ը`
վիրրվորվել է:
Նշուեց, որ հրդեհի մարման համար օգտագործւում են Երեւանի
կայազորի համարեայ բոլոր 27 հրշեջ մեքենաները եւ Երեւանի բոլոր
համայնքների ջրատար մեքենաները: «Բոլոր ուժերը մոբիլիզացուած են»,-
ընդգծեց Ն.Գրիգորեանը: Ինչպէս «ՆՈՅԵԱՆ ՏԱՊԱՆ»-ի թղթակցին յայտնեց
«Նաիրիտ Գործարան»-ի աշխատակիցներից մէկը, քլորոպրենի արտադրութեան
տեղամասում պէտք է որ աշխատէին 12-15 մարդ: Նրա խօսքերով,
գործարանի քլորոպրենի պահոց-աշտարակում բռնկուած հրդեհը կարող է
տեւել մինչեւ 2 օր. քլորոպրենը բենզինից աւելի դյուրավառ է եւ ջրից
ծանր: Այրուող քլորոպրենի վրայ ջուր լցնելիս այն ծածկւում է ջրով,
ինչն առաջացնում է գազի կուտակում եւ յետագայ պայթիւն` այն
դէպքում, եթէ չեն հասցնում բացել աշտարակի ծածկը: Տեղամասի
աշտարակում կայ առնուազն 10 տոննա քլորոպրեն:
Հրդեհը յաջողուել է տեղայնացնել ժամը 21:00-ի սահմաններում:
Ըստ Ն.Գրիգորեանի, դէպքի վայր էին ժամանել ՀՀ Արտակարգ
իրավիճակների նախարար Մհեր Շահգելդյանը, ոստիկանապետ Ալիկ
Սարգսեանը, գլխաւոր դատախազ Աղվան Յովսէփեանը, էներգետիկայի
նախարար Արմէն Մովսիսեանը, առողջապահութեան նախարար Յարութիւն
Քուշքյանը, ՀՀ Արտակարգ իրավիճակների վարչութեան տնօրէնը եւ այլ
պաշտօնատար անձինք:
Նշենք, որ «Նաիրիտ Գործարան»-ի աշխատանքը վերսրկվել էր ապրիլի
վերջին` 4,5-ամսեայ դադարից հետ: Նախատեսւում էր, որ այն իր ամբողջ
հզորութեամբ կսկսի աշխատի մայիսի 5-10-ին: