Արձանագրուել է հրադադարի ռեժիմի խախտման աւելի քան 250 դէպք, ադրբեջանական կողմից արձակուել է աւելի քան 1700 կրակոց<br /> <br />


Արձանագրուել է հրադադարի ռեժիմի խախտման աւելի քան 250 դէպք, ադրբեջանական կողմից արձակուել է աւելի քան 1700 կրակոց

  • 18-06-2011 14:41:39   | Հայաստան  |  Քաղաքական
Համաձայն Պաշտպանութեան բանակի օպերատիւ տուեալների, անցած շաբաթուայ ընթացքում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զօրքերի շփման գծում հակառակորդի նախայարձակ գործողութիւնների արդիւնքում արձանագրուել է հրադադարի ռեժիմի խախտման աւելի քան 250 դէպք: Ադրբեջանական բանակի առաջապահ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զէնքերից շփման գծի հարաւարեւելեան, արեւելեան եւ հիւսիսարեւելեան ուղղութեամբ արձակել էն աւելի քան 1700 կրակոց: Առաւել ինտենսիւ խախտումներ էն արձանագրուել յատկապէս յունիսի 12-ին եւ 14-ին: Միայն այդ երկու օրերի ընթացքում հակառակորդը "AK", "CBД" եւ "ПK" հրաձգային զինատեսակներից Պբ-ի դիրքերի ուղղութեամբ արձակել է շուրջ 800 կրակոց: «Արցախի հանրապետութեան զինուած ուժերի առաջապահ ստորաբաժանումները` յարգելով հրադադարի ռեժիմի պահպանման շուրջ առկայ պայմանաւորուածութիւնը, հիմնականում ձեռնպահ էն մնացել համարժէք պատասխան գործողութիւններից եւ շփման գօտու ողջ երկարութեամբ վստահօրէն վերահսկել իրավիճակը»-ասուած է ՊԲ Լրատուութեան եւ քարոզչութեան բաժնի տարածած հաղորդագրութեան մէջ:
  -   Քաղաքական